Շվեդիան կողմ է

10/05/2009

«Այս տարվա հուլիսին Եվրամիության նախագահություն ստանձնող Շվեդիան լիովին կողմ է Թուրքիայի անդամագրմանը ԵՄ-ին»,- ըստ «Todayգs Zaman»-ի՝ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ պետքարտուղար Մարիա Ասենիուսը: Մեկնաբանելով Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը, նա հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական առումով չափազանց մեծ կարեւորություն ներկայացնող երկիր է, սակայն երկրում պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել: Բացի այդ, շվեդ պաշտոնյան հավելել է, որ Կիպրոսի հարցի լուծումը պետք է էական առաջընթաց արձանագրի Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու համար ընթացող բանակցային գործընթացում: