Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել օգտագործել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի «լավ տատանումները»` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: «Անկասկած, մթնոլորտը, որը կարող է ձեւավորվել, կարող է ստեղծվել նման հանդիպումներում, կստեղծի լավ տատանումներ, իսկ լավ տատանումներից երբեմն սեր է առաջանում»,- DPA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սոլանան: Նշենք, որ «լավ տատանումներ» (good vibrations) արտահայտությունը Beach Boys ռոք խմբի 1966 թվականի համանուն հիթից է: