Ուրգանտն ու Ալսուն

10/05/2009

Մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում կայանալիք «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակիչ մրցութային համերգի հաղորդավարներն են լինելու Իվան Ուրգանտը եւ երգչուհի Ալսուն: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը: Նա նաեւ տեղեկացրել է, որ երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչի հաղորդավարներն են լինելու Անդրեյ Մալախովը եւ թոփ մոդել Նատալյա Վոդյանովան: Կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան մայիսի 12-ին եւ 14-ին: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հաղորդավարներ կարող են լինել թոփ մոդել Նաոմի Քեմփբելը եւ սլավոնական արմատներով հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը: