Դեմ է

07/05/2009

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դարձյալ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու հնարավորությանը: Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության` այս կարծիքը նա հայտնել է հանդես գալով Եվրամիության հետ Ֆրանսիայի հարաբերություններին նվիրված ճառով: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրամիությունը պետք է Թուրքիայի հետ արագ բանակցություններ սկսի այնպիսի հարթակ ստեղծելու շուրջ, որտեղ հնարավոր կլինի քննարկել էկոնոմիկայի եւ անվտանգության հարցերը: Ըստ նրա՝ դա կարող է Եվրամիության մեջ Թուրքիայի մտնելու այլընտրանք դառնալ: Ֆրանսիայի ղեկավարը դեմ է արտահայտվել անդամ պետությունների թիվն անընդհատ ավելացնելու հետեւանքով Եվրամիության շրջանակների տարրալուծմանը: