Կա՛մ, կա՛մ

05/05/2009

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը բավականին առաջ է գնացել եւ մոտ ժամանակներս կամ որոշում կընդունվի, կամ բանակցությունների փուլը կձախողվի: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների՝ ԱՄՆ այցին, Մուսաբեկովը նշել է, որ ԱՄՆ-ը եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ մտադիր է ազդել բանակցային գործընթացի վրա, ցանկանում է օգնություն ցուցաբերել ոչ միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների մակարդակով, այլեւ «ավելի բարձր մակարդակով՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մակարդակով»: «Ուստի բոլորն ուժեղացնում են իրենց դրական ներգործությունը, որպեսզի գործընթացն առաջ շարժվի»,- ասել է քաղաքագետը: