Մոլդովայի կառավարությունը պաշտոնաթող է լինում: Այդ մասին կառավարության կաբինետի նիստում հայտնել է վարչապետ Զինաիդա Գրեչանայան:
Պաշտոնաթողության պատճառը մանդատի ժամկետի լրանալն է եւ նոր խորհրդարանի ընտրությունները: Այս ընթացակարգը նախատեսված է հանրապետության Սահմանադրությամբ եւ «Կառավարության մասին» օրենքով:
Նիստին ներկա գտնվող Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին եւ նրանց խնդրել է իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը: Այսօր կայանալիք առաջին նիստում պատգամավորները ծրագրում են ընտրել խորհրդարանի նոր ղեկավարությանը եւ նշանակել նոր նախագահի ընտրության ամսաթիվը, որն այնուհետեւ կառաջարկի կաբինետի նոր ղեկավարի թեկնածությունը: