«Բոլորը մերն է»

02/05/2009

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ մայիսմեկյան նիստի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են երթ իրականացնում, երբ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել այն, ասել է. «Կոմունիստները ստեղծել են այս երկիրը: Այդ դեպքում ես քաղաքապետարանի ձեռքից կառնեմ քաղաքապետարանի շենքը, նախագահից` նստավայրի շենքը, կառավարության շենքը, այդ բոլորը եւ հրապարակը. Բոլորը մերն է` մեր ձեռքերով ստեղծածը: Իրենք միայն վայելողներն ենգ Թող մեկը փորձի մեր ճանապարհը փակել»: