«2009թ. կարեւոր տարի կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եթե պահանջվի, մենք կարող ենք օգնել այդ գործընթացին»,- երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: