Երկու անուն

28/04/2009

Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Այդ պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում են ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի անունները: Բացառված չէ, որ այս պաշտոնանկությունը կապվի վերջերս տեղի ունեցած մի միջադեպի հետ, երբ մի ջիփ հարվածելով կոտրել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դարպասները, ներխուժել բակ եւ հայհոյել ԱԱԾ ղեկավարներին: Մեր տեղեկություններով՝ ջիփի վարորդը ԱԱԾ «դ» բաժնի նախկին աշխատակից է եղել, որին անարդարացիորեն, ի թիվս շատերի, ազատել էին աշխատանքից: «Դ» բաժնի աշխատակիցները սպասարկում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների դիվանագետներին: