Հանդիպել են

28/04/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ՝ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ ՀՀ-ն արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին համաձայն: