ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի կապակցությամբ հայ ժողովրդին հղած ուղերձի հետ կապված «Անկարայի տեսակետներն ու հակազդեցությունները ներկայացնելու համար» շաբաթ օրը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ: Թուրքիայի ԱԳՆ-ում ԱՄՆ դեսպանի հետ զրուցել է արտգործնախարարի նորանշանակ խորհրդական Էրթուղրուլ Ափաքանը: Թուրքական «Aktif Haber» կայքի փոխանցմամբ, այդ կապակցությամբ Թուրքիան ԱՄՆ-ին բողոքի նոտա չի հանձնել: Ըստ թերթի, Թուրքիայի ԱԳՆ-ին անհանգստացրել է այն իրողությունը, որ ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահի հրապարակած ուղերձում որեւէ խոսք չկա «1915թ. իրադարձություններում հարյուր-հազարավոր թուրքերի սպանվելու մասին»: