Գլոբալ տնտեսական ճգնաժամը 2009թ. կարող է ամբողջ աշխարհում «ծայրահեղ աղքատության» վիճակի հասցնել 90 մլն մարդու: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը` կիրակի Վաշինգտոնում ելույթ ունենալով ՀԲ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի Զարգացման կոմիտեի նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
Զելիկը կայացած հանդիպումը գնահատել է՝ որպես «կառուցողական եւ արդյունավետ»: Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, որ «այժմ ոչ ոք չգիտի` որքան երկար կտեւի ճգնաժամը, եւ որքան տեւական կլինի վերականգնումը»: Ըստ նրա` ՀԲ-ն նախ ուշադրություն է դարձնում կարիքավոր երկրներին օգնություն ցույց տալու ծրագրերի իրականացմանը: Նա նաեւ հավելել է, որ խոսքը նախեւառաջ «ենթակառուցվածքի եւ գյուղատնտեսության ֆինանսավորման» մասին է: