Նախագահականում

23/04/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: