Երեք օրով

23/04/2009

Ապրիլի 23-26-ը կդադարեցվի ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան: Այդ մասին տեղեկացրել է «ՀայՌուսգազարդը», ըստ որի՝ դրա պատճառը Վրաստանի գազատրանսպորտային ձեռնարկության կողմից Թբիլիսիի մոտակայքում գտնվող գազատարի վերականգնողական աշխատանքների իրականացումն է: Նշված ժամանակահատվածում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակման` գազի պաշարների հաշվին: