Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ Միջազգային հրատապ հիմնախնդիրների ինստիտուտում կայացած խորհրդաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնարար տարաձայնություններ են պահպանվում Վրաստանի շուրջ: «Ամենայն հավանականությամբ, դրանք կպահպանվեն Բարաք Օբամայի ներկայիս վարչակազմի օրոք»,- նշել է նա: