Երբ խոսք է գնում կալորիաների հաշվին նիհարելու մասին, խոսքը միայն սննդի սահմանափակման մասին չէ: Պետք է ընդհանրապես հրաժարվել քաղցրահամ ըմպելիքներից: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղցր գազավորված ըմպելիքներից հրաժարվելով` մարդը 18 ամսվա մեջ կարող է 2 կգ քաշից ազատվել: Նոր Օռլեանի Առողջության գիտական կենտրոնի մասնագետ Լյու Չենը գտնում է, որ օրգանիզմն ինքնիրեն կարող է վերահսկել սննդի պահանջը: Օրինակ` եթե նախաճաշին շատ եք կերել, ուրեմն ճաշը թեթեւ կլինի: Սակայն այս մեխանիզմը խմիչքին չի վերաբերում: