ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը` ապրիլի 27-ին, տեղի կունենա Եվրախորհրդի 60-ամյակին նվիրված արարողություն: Հայաստանի հարցը ԵԽ ԽՎ նստաշրջանի օրակարգում կընդգրկվի հավանաբար դրա նախօրեին կայանալիք ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Նստաշրջանում հրատապ ընթացակարգով առաջարկվել է քննարկել 2 հարց` առաջինը` Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին, իսկ մյուսը, որը ներկայացվել է Նախարարների կոմիտեի կողմից եւ ակնկալվում է ստանալ եզրակացություն` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրության նախագծի վերաբերյալ, որն ուղղված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացակարգերի պարզեցմանը: ԵԽ ԽՎ-ն կանդրադառնա նաեւ Վրաց-ռուսական պատերազմի հումանիտար հետեւանքներին, ինչպես նաեւ՝ 2 երկրների կողմից 1647 բանաձեւի պահանջների կատարմանը: Օրակարգային հարցերից է նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի կողմից 2008թ. տարեկան զեկույցի ներկայացումը: