Գնում է Մոսկվա

21/04/2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Ի դեպ, երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ս.Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական քաղաքական երկխոսության բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: