Դիմելու են ՍԴ

21/04/2009

Առաջիկայում Հայ Ազգային կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան: Թե կոնկրետ ինչ հարցով, ՀԱԿ-ից չեն մանրամասնել` նշելով, որ այդ կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս են հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Պատվական Հովակիմյանը եւ Ռուբեն Թորոսյանը: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է միայն, որ ՍԴ-ին դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների հետ կապված: