Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 41 մլն 934 հազ ԱՄՆ դոլար` 374.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 38 մլն 276 հազ. դոլար` 376.79 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 7,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ օրերին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կատարվել է 1.5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ դոլարը սկսել է կրկին արժեւորվել: Մասնավորապես, երեկ 1 ԱՄՆ դոլարը տարադրամի փոխանակման կետերում վաճառվում էր 381 դրամ փոխարժեքով: