Ապրիլի 9-ից մինչեւ 17-ը Թբիլիսիում ծեծի են ենթարկվել ընդդիմության ակցիաների 50 մասնակիցներ: Երեկ այդ մասին հայտարարել է «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցության գլխավոր քարտուղար Էկա Բեսելիան: «Չնայած բողոքի ակցիաների մասնակիցներին ահաբեկելու իշխանությունների փորձերին, մենք կշարունակենք դրանք՝ պահանջելով Սահակաշվիլիի հրաժարականը»,- ասել է նա` հավելելով, որ եկող շաբաթվանից իրենք տարբեր քաղաքներում ու շրջաններում մոբիլիզացնելու են իրենց կողմնակիցներին, որպեսզի նրանց ներգրավեն Թբիլիսիում եւ տեղերում անցկացվող ակցիաներում: