«Նախորդ 10 տարիների ընթացքում Թուրքիային իրավունք տրված չէր, եւ Թուրքիան չէր համարձակվում խոսել ԼՂՀ-ի մասին: Սա փաստ է: Ուղղակի չէր համարձակվում, որովհետեւ առիթ չէր տրված: Այսօր այդ առիթն իրեն տրված է: Միգուցե` լավ է, վատ է, ես չեմ ուզում գնահատական տալ, ես ուզում եմ փաստն ասել: Այո, այսօր Էրդողանը կարող է գնալ Մեդվեդեւի հետ հանդիպման եւ խոսել ԼՂՀ-ի մասին: Նախկինում իրավունք չուներ, ինչի՞ հիման վրա պիտի խոսեր: Բայց այսօր իրավունք ունի, կարող է Մեդվեդեւին ասի` գիտեք, շատ եմ ուզում բացել սահմանը, արի ինձ օգնի ԼՂՀ հարցում: Նորից եմ կրկնում` լավի կամ վատի հարց չէ: Փաստի մասին եմ ասում` նախկինում իրավունք չուներ, հիմա ունի: Միգուցե լավ է, ինչ-որ արդյունքների կբերի: Այն ժամանակ էլ Ալիեւն իրավունք չուներ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել, կարող էր ինչ-որ հայտարարություններ անել, որ` թող չբացի սահմանը, բայց գնար Մեդվեդեւի հետ հանդիպման ու օրակարգում ընդգրկեն, թե Ալիեւի հետ պետք է խոսի այդ հարաբերությունների մասի՞ն: Ինչ-որ բան փոխվել է»,- երեկ` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս կատարվող գործընթացներին՝ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: