Թբիլիսիի Ոստիկանությունը ձերբակալել է «Պահպանողական կուսակցության» ակտիվիստ Նիկա Քվեզերելիին` անօրինական զենք կրելու եւ այն օգտագործելու համար: Սակայն Նիկա Քվեզերելին հերքում է իր մեղքը: Երեկ ուշ երեկոյան նա դեռ գտնվում էր ոստիկանական բաժանմունքում: «Նա ոչ միայն չի ընդունում իր մեղքը, այլ նաեւ չգիտի, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում»,- ասել է փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին: Իսկ «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլիի կարծիքով` «այս գործում կան առեւանգման կանխանշաններ, քանի որ յուրաքանչյուր մարդ ձերբակալման առաջին իսկ պահից փաստաբանի իրավունք ունի: Երբ Ոստիկանությունը թաքցնում է մարդուն, դա արդեն առեւանգում է: Հավանաբար, առեւանգողների եւ Ոստիկանության միջեւ կապ կա»: