«Բարաք Օբաման թույլ առաջնորդ է»,- նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին գրել են արեւմտյան լրատվամիջոցները` մանրամասնելով, որ նշված արտահայտությունը Սարկոզին հնչեցրել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Օբամային ընտրել են երկու ամիս առաջ, եւ նա երբեք չի ղեկավարել նույնիսկ նախարարություն: Մի շարք հարցերի շուրջ նա ոչ մի դիրքորոշում չունի»,- ըստ թերթերի՝ ասել է Սարկոզին: