Այգին բարեկարգվում է

19/04/2009

Երեւանի Սիրահարների այգու բարեկարգման ծրագրի համակարգող Սահրատ Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն սկսվել են այգու բարեկարգման, կանաչապատման աշխատանքները, օրերս ձեռք են բերել անհրաժեշտ քանակությամբ ծաղիկներ, թփեր եւ ծառեր: Առաջիկայում նախատեսվում է այգում ոչ մեծ սրճարան բացել, իսկ մայիսի 15-ից կսկսեն գործել ջրվեժները: Նորացվում է նաեւ այգու ոռոգման համակարգը: Ըստ Ս. Պետրոսյանի` այս տարի նախատեսվում է այգում անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ, նաեւ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված. կլինեն համերգներ, ցուցադրություններ եւ այլն: Սիրահարների այգին նախատեսված է օրական 3000 այցելուի համար, սակայն Ս. Պետրոսյանի դիտարկմամբ` նախորդ տարի օր է եղել, երբ այգու այցելուների թիվը կազմել է շուրջ 10.000: «Իհարկե, լավ է, որ մարդկանց հետաքրքրվածությունը մեծ է այգու նկատմամբ, սակայն դա որոշ չափով վնաս է հասցնում այգուն»,- ասել է նա: