Օրը հայտնի է

16/04/2009

Երեկ հայտնի է դարձել ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի դատավարության օրը: Ըստ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի՝ այն տեղի կունենա 22-ին` ժամը 14։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ս. Միքայելյանի դատավարությունը նախագահելու է դատավոր Հրայր Սարգսյանը: Հիշեցնենք, ապրիլի 1-ին 5 մասի բաժանված «7-ի գործի» դատավարությունից մինչ օրս շարունակվում էր միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Մյուս քաղբանտարկյալների` Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի քր.գործերով դատավարությունների օրը դեռ հայտնի չէ: Մյուս դատավարությունների օրը հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում: