Երեկ հետաձգվել է «Առավոտ» եւ «Չորրորդ Իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատավարությունը` վերջինիս հիվանդության պատճառով: Շամշյանը եւ նրա պաշտպան Հովիկ Արսենյանը երեկ պետք է հանդես գային պաշտպանական ճառով: Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 343 հոդվածի 3-րդ մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք», իսկ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը պահանջել է Շամշյանին տուգանել 500.000 դրամով: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 9։30-ին: