Սպառնում են

16/04/2009

Ադրբեջանական «Փալմալի Գրուփ» ընկերության սեփականատեր Մուբարիզ Մանսիմովը թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կդադարեցնի իր ընկերության գործունեությունը Թուրքիայում, եթե վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը: «Ադրբեջանական ներդրումները Թուրքիայում միայն վերջին երկու տարվա ընթացքում կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Ես հասկանում եմ, որ թուրքական ընկերությունները նույնպես լուրջ գործունեություն են ծավալել Ադրբեջանում: Բայց ես չեմ մնա մի երկրում, որը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ»,- ասել է Մանսիմովը: