Կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկ

16/04/2009

«Մարդիկ, որոնց դեմքը կարմրում է ալկոհոլ ընդունելու ժամանակ, գտնվում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկային խմբի մեջ»,- զգուշացնում են բրիտանացի ու ճապոնացի մասնագետները:

Փորձագետների խոսքերով՝ Երկիր մոլորակի բնակչության մոտ 8 տոկոսը` հիմնականում Արեւելքի բնակիչները, տառապում են այն ֆերմենտի դեֆիցիտով, որը բերում է մաշկի կարմրության` ալկոհոլ ընդունելու ժամանակ: Ըստ այս հետազոտությունների՝ նման մարդիկ պետք է ամեն տարի կերակրափողի ստուգում անցնեն: Ամեն դեպքում խորհուրդ չի տրվում չարաշահել ալկոհոլը: