Հերթական աջակցությունը

16/04/2009

«ԱՄՆ-ը որպես ֆինանսական աջակցություն Վրաստանին կհատկացնի 242 մլն դոլար»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին: «Սա մեկ միլիարդ դոլար կազմող օգնության մի մասն է, որն ԱՄՆ-ը մտադիր է փոխանցել Վրաստանին: ԱՄՆ Կոնգրեսը պետք է դիտարկի ֆինանսական օգնության տրամադրման հարցը»,- նշել է նախարարը:

Իսկ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ հատկացված օգնությունից 20,5 մլն դոլար կտրամադրեն իրավապահ մարմիններին, հատկապես Շիդա Քարթլի շրջանում, 133,5 մլն դոլար` տնտեսական նախագծերի իրականացմանը, եւ 68,5 մլն դոլար` Աբխազիայի գաղթականների բնակելի պայմանները բարելավելու համար: Բացի ամերիկյան աջակցությունից, Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին է փոխանցել 186,6 մլն դոլար կազմող հերթական տրանշը: