Չեն ուզում լեգիտիմացնել

16/04/2009

Մոլդովայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկին` պնդելով, որ այդպիսով իշխանությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մոլդովայի Սահմանադրական դատարանը իշխանություններին առաջարկել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարել` ընդդիմությանը հանդարտեցնելու համար:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել` պնդելով, որ ապրիլի 5-ին անցկացված ընտրությունները կեղծվել են: Հիշեցնենք նաեւ, որ պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել էր իշխող Կոմունիստական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը: