Մահացել է Մորիս Դրյուոնը

16/04/2009

Նախօրեին վախճանվել է ֆրանսիական գրականության դասական Մորիս Դրյուոնը, ում 91-ամյակին մնացել էր ընդամենը մի քանի օր: «Ես հրաժեշտ եմ տալիս մեծարգո գրողին, դիմադրության մեծ մարտիկին, մեծ քաղաքական գործչին, գրչի մեծ վարպետին եւ մեծ հոգու տեր մարդուն»,- Դրյուոնի մահվան կապակցությամբ հղած ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Հիշեցնենք, որ Մ.Դրյուոնը օրենբուրգցի վերաբնակ, դերասան Լազար Կեսելի որդին է, ով 1908թ. ընտանիքի հետ Ռուսաստանից տեղափոխվել էր Նիս: