ԱՄՆ-ում կայացած ավտոշուկայի շրջանակներում «2009թ. համաշխարհային մեքենա» միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել «Volkswagen Golf VI» ավտոմեքենան: Վերջնական քվեարկության ընթացքում, որին մասնակցել են 59 լրագրողներ` 25 եվրոպական երկրներից, «Volkswagen Golf VI»-ը կարողացել է շրջանցել «Ford Fiesta»-ին եւ «Toyota iQ»-ին, որոնց հետ մրցել է եզրափակիչ փուլում: Ի դեպ, միջանկյալ փուլերի ընթացքում մրցակցությունից դուրս են մնացել եւս 48 մեքենաների թեկնածուներ: «Տարվա լավագույն սպորտային մեքենա» մրցանակի է արժանացել «Nissan GT-R»-ը, որն այս անվանակարգում հաղթել է «Chevrolet Corvette ZR1»-ին եւ «Porsche 911 Carrera»-ին: «2009թ. լավագույն ավտոմոբիլային դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Fiat 500»-ը, որը հաղթել է «Jaguar XF»-ին, «Toyota iQ»-ին եւ «Citroen C5»-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Fiat 500»-ը ճանաչվել էր «Տարվա եվրոպական մեքենա»: 2008թ. «Տարվա համաշխարհային մեքենա» էր ճանաչվել «Mazda2»-ը, իսկ «Audi R»-ը առաջին տեղերն էր գրավել միանգամից երկու անվանակարգերում՝ դիզայնի համար եւ որպես «լավագույն սպորտային մեքենա»