«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կախված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի արդյունքներից»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Հիշեցնենք, որ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսված է ապրիլի 20-21-ին: Նրանք նախատեսում են այդ այցի ընթացքում քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որը տեղի կունենա մայիսի սկզբին Պրահայում կամ Բրյուսելում: