50 տոկոս զեղչ

09/04/2009

«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը ապրիլի 1-ից 50% զեղչ է սահմանել կոնտեյներային փոխադրումների համար, որոնք իրականացվելու են տարածաշրջանի երկաթուղային հատվածներում: Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Տվյալ քայլը կխթանի վրացական ձեռնարկությունների, ինչպես նաեւ՝ երկրի շրջանների տնտեսական զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում: Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից գործում է 50%-անոց զեղչ ներքին կոնտեյներային փոխադրումների համար: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ նման քայլը կարող է կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսակցությունների հետ, ինչի հետեւանքով վրացական կողմն արդեն սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել` մրցակցություն ապահովելու համար: