Դեռեւս` ավագանիներ

09/04/2009

Ավագանու առաջիկա ընտրություններում ընտրողների քվեների կեսից ավելին հավաքած քաղաքական ուժի ցուցակի 1-ին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ, իսկ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին։ «Ազատություն» ռ/կ-ի հարցին` ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում առողջապահության նախարարը կնախընտրի՞ քաղաքապետի պաշտոնը, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը պատասխանել է. «Այս պահին խոսքը քաղաքապետի պաշտոնի մասին չէ. մենք բոլորս Երեւան քաղաքի ավագանու թեկնածուներ ենք ու լուրջ հայտով ենք հանդես եկել: Մեր կուսակցության եւ պարոն Ծառուկյանի անձնական որոշմամբ` քաղաքական, ես գլխավորում եմ մեր ցուցակը»: Այդուհանդերձ, Հ. Քուշկյանը նաեւ նշել է, որ իր համար «ամենահոգեհարազատ պաշտոնը» Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնն է եղել: