Ինքնաշնորհում

09/04/2009

Երեկ «Արաբկիր» համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանը թաղապետարանում լավագույն գործունեություն իրականացնելու համար «Պատվավոր արաբկիրցու» կոչումներ է շնորհել ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Զինաիդա Սիմոնյանին: Այդ կոչումը ստացան նաեւ համայնքային գործունեությունը լավագույնս իրականացրած եւս մի քանի աշխատակիցներ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Արաբկիրի թաղապետը «Պատվավոր արաբկիրցու» կոչում է շնորհել նաեւ ինքն իրեն` Ալբերտ Երիցյանին: Իհարկե, երեկվա արարողության ժամանակ այդ կոչումը Երիցյանին հանձնել է ոչ թե անձամբ ինքը, այլ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: