Ավարտել է շրջայցը

09/04/2009

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երեկ ավարտել իր շրջայցը Երեւանի բոլոր ծննդատներում` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ այցելելով եւս 4 բժշկական կենտրոններ: Առաջին տիկինը ապրիլի 7-ին եւ երեկ մայրաքաղաքի բոլոր` «Քանաքեռ-Զեյթուն», «Արմենիա», «Սուրբ Աստվածամայր», «Մալաթիա», «Գրիգոր Նարեկացի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Շենգավիթ», «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական» եւ «Սեռական առողջության եւ ընտանիքի պլանավորման» բժշկական կենտրոններում, շնորհավորելով մայր դարձած կանանց տոնի եւ երեխաների ծննդյան կապակցությամբ, շուրջ 200 նորածինների նվիրեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնում օրհնված խաչեր եւ Մանուկների Աստվածաշունչ: Ծննդատներում կատարումներով հանդես է եկել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: