Կարծես թե ստեղծվել է այն դեղամիջոցը, որը կփոխարինի քիմիաթերապիային

09/04/2009

Հոնկոնգի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ մշակվել է նոր դեղամիջոց, որը թույլ կտա քաղցկեղով հիվանդներին խուսափել քիմիաթերապիայի անհրաժեշտությունից: Գիտնականները ստեղծել են BCA անունով պրեպարատը, որը պարունակում է քաղցկեղածին բջիջների սնուցումը խանգարող ֆերմենտներ: Հիվանդ բջիջները սկսում են մահանալ: Այս ամենով հանդերձ, նոր դեղամիջոցը առողջ բջիջներին չի վնասում` ի տարբերություն քիմիաթերապիայի: Այն նաեւ չի առաջացնում կողմնակի էֆեկտներ` մազաթափություն, սրտխառնոց: Երկարատեւ փորձարկումներից հետո, որը, հնարավոր է, տեւի 10 տարի, դեղամիջոցը հասանելի կլինի լայն զանգվածների համար: