ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին ներկայացրել է աշխատակազմին: «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել է, որ պարտավոր ենք մեր հանրությանը, քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություններ: Չնայած այն ձեռքբերումներին, որ կան կադաստրում, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս շատ անելիքներ կան: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքացիները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ասել է Տ. Սարգսյանը: