Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 6-ին կայանալիք «Քաղաքակրթությունների դաշինքի» համաժողովին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, թեեւ Ալիեւը հրավեր ստացել է, սակայն ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` Թուրքիա չի մեկնելու: Ադրբեջանական ԶԼՄ-ները դա ներկայացնում են որպես Հայաստանի հետ սահմանը բացելու՝ Թուրքիայի նախապատրաստական աշխատանքների դեմ բողոքի նշան: