«Այլընտրանք» հասարակական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանը «7օրի» հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ մի քանի այլ անդամների հետ դուրս է եկել Հայ Ազգային կոնգրեսից: Նորիկյանը, սակայն, հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել իր այդ քայլը: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը եւս չի մեկնաբանել Ն Նորիկյանի` ՀԱԿ-ից դուրս գալու մասին տեղեկությունը` նշելով. «Եթե Նորայր Նորիկյանը ոչ մի մեկնաբանություն չի անում, ապա ես ինչպե՞ս մեկնաբանություններ անեմ»: