Նավթը թանկացել է

04/04/2009

Լոնդոնում ընթացող «Մեծ 20-յակի» գագաթաժողովին ընդունված որոշումներից հետո նավթի գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են:

Ապրիլի 2-ի տվյալներով՝ նավթի գինը աճել է ավելի քան 4 դոլարով: Նյու Յորքի NYME բորսայում «Light Sweet Crude Oil»-ի մայիսյան ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են 52,64 (+4,25) դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Լոնդոնի բորսայում «Brent Crude Oil»-ի գները կազմել են 52,75 (+4,31) դոլար մեկ բարելի դիմաց: