Չոր թվեր

04/04/2009

Ըստ ԿԲ-ի, մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48 մլն 533 հազ. ԱՄՆ դոլար՝ 368.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 44 մլն 474 հազ. դոլար՝ 371.08 դրամ միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 18 մլն 400 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 365.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ֆոնդային բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 100 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 371 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 23-29-ն բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.1 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 12.8 մլն ԱՄՆ դոլար: