Հեռանում է

03/04/2009

Երեկ հրաժարական է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը` դա պայմանավորելով ընտանեկան հանգամանքներով։ Գլխավոր տնօրենի հրաժարականը ուժի մեջ կմտնի այսօրվանից: Մինչեւ նոր գլխավոր տնօրենի նշանակումը «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կլինի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Կարեն Շահնազարյանը: Նեյչո Վելիչկովն «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն էր նշանակվել 2008 թ. մայիսի 19-ից: