Պարգեւատրել է

03/04/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա եւ բեղմնավոր գիտական գործունեության համար Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին: Իսկ երգիծանքի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ երգիծանքի եւ հումորի օրվա առթիվ Ս. Սարգսյանը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ծաղրանկարիչներ Վլադիմիր Աբրոյանին եւ Գեորգի Յարալյանին վաստակավոր նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին, մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել գրող-երգիծաբան Հրանտ Ղազարյանը (Հորիզոն):