Փախուստ բանտից

02/04/2009

Երեկ ժամը 17:00-ի սահմաններում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել կալանավոր Արշակ Հայկազի Աղաբաբյանը, ով անցած տարվա դեկտեմբերին սպանության մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը, ըստ որի՝ 26-ամյա Աղաբաբյանը հաշվառված է եւ բնակվում է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Ներկայումս քրեական գործը գտնվում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում: «Դեպքի առնչությամբ անհապաղ իրազեկվել են ՀՀ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ իրավասու կառույցներ: Միաժամանակ, Քրեակատարողական վարչության կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ` փախուստի դիմած դատապարտյալին հայտնաբերելու եւ փախուստի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում: