Եվս 2-3 տարի

28/03/2009

«Համաշխարհային տնտեսությանը 2-3 տարի կպահանջվի ճգնաժամի պատճառած վնասները փոխհատուցելու համար»,- նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը: Ըստ նրա, տնտեսական աճի վերականգնումը հնարավոր է ակնկալել՝ սկսած 2010 թվականի առաջին կիսամյակից: «Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե երկրները ապահովեն տնտեսության, նախեւառաջ բանկային ոլորտի ապաքինման ուղղությամբ համարժեք քաղաքականության մշակումն ու իրականացումը»,- հայտարարել է Դոմինիկ Ստրոս Կանը: Նրա գնահատմամբ, ներկայումս բանկային ոլորտը «գործնականում սառեցված վիճակում է»: «Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում պետական կառույցների կողմից ճգնաժամի դեմ պայքարին ուղղորդվող դրամական միջոցները անհետ կկորչեն, եթե չհաջողվի վերականգնել վարկավորման համակարգի բնականոն աշխատանքը եւ ազատվել բանկային-բորսայական համակարգի «թունավոր» ակտիվներից»,- նշել է ԱՄՀ ղեկավարը: