Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» գերմրցաշարի վերջին՝ 11-րդ փուլի մրցամարտի եւ «կույր» ու արագ շախմատի պարտիայում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Վեսելին Տոպալովի հետ: Վաստակելով 14 միավոր` նա դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը` ընդհանուր հաշվարկում` պահպանելով մրցաշարի գործող հաղթողի իր կոչումը: «Կույր» շախմատի ենթամրցաշարում Լ.Արոնյանը 1-2-րդ տեղերը 7 միավորով կիսել է Վլադիմիր Կրամնիկի, իսկ արագում` նույնքան միավորով 1-3-րդը` Գատա Կամսկու եւ Վիշվանաթան Անանդի հետ: