«Թուրքիան երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանից բնական գազի գնման ցուցանիշով եւ նրա ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում»,- Անկարայում Թուրքիայի Էներգետիկայի նախարարի հետ բանակցություններից հետո նման հայտարարություն է արել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Մենք այսուհետեւ էլ ամբողջ ծավալով կատարելու ենք Թուրքիային բնական գազի մատակարարման մեր պարտավորությունները»,- ասել է Միլլերը: Ըստ նրա, 2015 թվականից հետո Թուրքիայում զգալիորեն կաճի գազի պահանջարկը, եւ «Գազպրոմը» պատրաստ է լրացուցիչ ծավալով գազ մատակարարել նրան: Թուրքիայի Էներգետիկայի նախարարի հետ բանակցություններում քննարկվել է համագործակցությունը նավթի, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների հարցերում: «Հեռանկարում մենք կարող ենք լավ համագործակցություն հաստատել էլեկտրաէներգետիկայում: Մենք պատրաստ ենք աշխատել որպես ներդրողներ»,- ասել է «Գազպրոմի» ղեկավարը: